Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 հուլիսի 2025 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.12004ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ, ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Մելիք Վաչագանի Գևորգյանը՝ ծնված 19․05․1975թ., Ալինա Վաչագանի Գևորգյանը ծնված՝ 13․07․1973թ․, որ համաձայն Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի կողմից տրված քաղվածքի, Այգեհովիտ գյուղում,  բնակելի տուն կառուցելու նպատակով հատկացվել է 0.14հա մակերեսով հողամաս: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.12004հա /ծածկագիր 11-009-0051-0005/:Ուստի դիմել է փաստացի 0.12004հա, հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 509․2քմ մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման, հասցե տալու և սահմանների ճշտման խնդրանքով /ծածկագիր 11-035-0051-0005/։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.12004հա մակերեսով չկառուցապատված, սահմանազատված հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՝՝60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:

 Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով.

 

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաստատել՝ Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացիներ Մելիք Վաչագանի Գևորգյանին, Ալինա Վաչագանի Գևորգյանին պատկանող 0.12004հա մակերեսով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի /ծածկագիր 11-009-0051-0005/:

2.Վերականգնել,  քաղաքացիներ Մելիք Վաչագանի Գևորգյանի, Ալինա Վաչագանի Գևորգյանի սեփականության իրավունքը Իջևան  համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող օրինական 0.14հա մակերեսով հողամասի նկատմամբ  /ծածկագիր 11-009-0051-0005/ և օրենքի ուժով ճանաչել քաղաքացիների սեփականությունը:

3. Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և քաղաքացիներ Մելիք Վաչագանի Գևորգյանին, Ալինա Վաչագանի Գևորգյանին պատկանող 0.12004հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տալ հետևյալ  հասցեավորումը. Տավուշի   մարզ, Իջևան համայնք, գյուղ Այգեհովիտ 40-րդ փողոց, 1-ին փակուղի, 4 բնակելի տուն :

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աղավնի Օրդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner