Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 ապրիլի 2024 թ.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՎՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 11-058-0112-0011 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ 0.06563ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչակն սահմաններում առանձնացվել է 0.06563հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 22.05.2006թ թիվ 1050-Ն որոշման, նշված հողամասը հանդիսանում է Իջևան համայնքի Սևքար բնակավայրին փոխանցված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-058-0112-0011/: Անհրաժեշտություն է առաջացել նշված հողամասից առանձնացնել 0.06563հա մակերեսով մաս և տալ հասցեավորում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 53-րդ հոդվածի,  ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի  188-րդ  հոդվածի 2-րդ  կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Համաձայն ՀՀ կառավարության 22.05.2006թ թիվ 1050-Ն որոշման, Իջևան համայնքի Սևքար բնակավայրին փոխանցված, բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-058-0112-0011/, Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում առանձնացնել 0.06563հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:

2.Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող առանձնացված 0.06563հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-058-0112-0011/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, գյուղ Սևքար, 9-րդ  փողոց, 2-րդ փակուղի, թիվ 3/1 հողամաս:

3.Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ, Տավուշի մարզ, գյուղ Սևքար, 9-րդ  փողոց, 2-րդ փակուղի, թիվ 3/1 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից առանձնացված 0.06563հա մակերեսով հողամասի նկատմամբ  սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով /ծածկագիր 11-058-0112-0011/:

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner