Այսօր: Ուրբաթ, 3 Հունվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2534
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 դեկտեմբերի 2024 թվականի N 2534

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ, ԹԻՎ 73 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 66․8ՔՄ ՆԵՐՔԻՆ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԹԻՎ36 ԲՆԱԿԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին են դիմել Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան  քաղաքի, Բլբուլյան փողոցի, թիվ73 բազմաբնակարան շենքում գտնվող 66․8քմ ներքին մակերեսով թիվ36 բնակարանի փաստացի բնակիչներ՝  Գոհար Վոլոդյայի Էդիլյանը,  Սուսաննա Ռանիկի Բաղրամյանը, Ռուզան Ռանիկի Բաղրամյանը և Սասուն Ռանիկի Բաղրամյանը /մուտքի դիմում թիվ6388, 06․11․2024թ․/, վերը նշված բնակարանը իրենց անհատույց օտարելու խնդրանքով, քանի որ ժամանակին չեն կարողացել սեփականաշնորհել բնակարանը: Անհրաժեշտություն է առաջացել   Իջևան  քաղաքի, Բլբուլյան փողոցի, թիվ73 բազմաբնակարան շենքում գտնվող 66․8քմ ներքին մակերեսով թիվ36  բնակարանի նկատմամբ կատարել Իջևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում: Նշված բնակարանը հանդիսանում է Իջևան համայնքի սեփականությունը համաձայն ՀՀ կառավարության 1997թ. մարտի 14-ի թիվ 51 որոշման:

Հաշվի  առնելով  վերոգրյալը և ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի և Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2005թ.  դեկտեմբերի  29-ի  թիվ  2387-Ն  որոշման պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան  քաղաքի Բլբուլյան փողոցի, թիվ73 բազմաբնակարան շենքում գտնվող 66․8քմ ներքին մակերեսով բնակարանին  տալ  հետևյալ  հասցեավորումը՝  Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոցի, թիվ 73 շենք, բնակարան թիվ 36:

2.Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան  քաղաքի Բլբուլյան փողոցի, թիվ73  բազմաբնակարան շենքում գտնվող  66․8քմ ներքին մակերեսով թիվ36 բնակարանը ճանաչել Իջևան համայնքի սեփականությունը:

3.Սույնորոշումն ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner