Տավուշի մարզի Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի 2-րդ փողոց 3/1 հասցեում գտնվող, Տիգրան Արթուրիկի Մադաթյանին սեփականության իրավունքով պատկանող 0.09929հա մակերեսով հողամասը , համաձայն թիվ 12072024-11-0058 վկայականի համարվում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս: ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 21.04.2025թ. տրվել է ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-020-0002-0029 ծածկագրով 0.09929հա մակերեսով հողամասը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատեսքից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին դասելու ՀՀ տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ-131 դրական եզրակացությունը: Հողամասը չի խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չի դասվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ: Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 22.12.2009թ. թիվ 1064-Ա արաշմամբ ստեղծված ՀՀ համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ-131 դրական եզրակացությունը, Իջևան համայնքի ավագանու 30.05.2025թ. թիվ 6 նիստի թիվ 75 որոշումը:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն և 912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և 02.02.2002թ. թիվ 88 որոշումների որոշումների, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով Տիգրան Արթուրիկի Մադաթյանին պատկանող 0.09929հա մակերեսով և 11-020-0002-0029 ծածկագրով հողամասը հանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի կազմից և դասել բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գրծառնական նշանակության հողերի շարքին:
2. Թիվ 12072024-11-0058 վկայականի շինությունների բնութագիրը կետի 2-րդ ենթակետի 195.5քմ մակերեսով պահեստը փոխադրել տնտեսական շինության:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: