Այսօր: Հինգշաբթի, 9 Հունվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 176
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 15
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հունվարի 2025 թվականի N 15

20.09.2024Թ. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԻՎ 1993 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.09.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 1993 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

 1․ 20.09.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 1993  որոշումը կարդալ.

,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, Ք․ ԻՋԵՎԱՆ, ՄԵՏԱՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 111 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵ ՏԱԼՈՒ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի  ղեկավարին է դիմել  քաղաքացի  Էդուարդ Յուրիկի Խուդավերդյանը,  սեփականության  իրավունքով  իրենց  պատկանող Տավուշի մարզի Իջևան համայնք, ք․ Իջևան, Մետաղագործների փողոց 4-րդ նրբանցք 111 /վկայական թիվ 26032018-11-0039, ծածկագիր 11-001-0228-0059/  հասցեում գտնվող անշարժ գույքը բաժանելու և բաժանվսծ անշարժ գույքերից մեկում առկա շինության գործառնական նշանակությունը փոխելու  խնդրանքով: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ  ,,Հողային օրենսգրքի,, 97-րդ  հոդվածի  և  ՀՀ  կառավարության  2005թ.  դեկտեմբերի  29-ի  թիվ  2387-Ն  որոշման և  ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն  որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Տավուշի մարզի Իջևան համայնքի ք․ Իջևան, Մետաղագործների փողոց 4-րդ նրբանցք 111 հասցեում  /վկայական 26032018-11-0039 ծածկագիր 11-001-0228-0059/ գտնվող, սեփականության իրավունքով  Էդուարդ Յուրիկի Խուդավերդյանին պատկանող 0.14987հա մակերեսով  անշարժ գույքից առանձնացված 0.10259հա հողամաս մակերեսով  անշարժ գույքին տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք․ Իջևան, Մետաղագործների փողոց 1/8  արտադրամաս:

2. Տավուշի մարզի Իջևան համայնքի ք․ Իջևան, Մետաղագործների փողոց 4-րդ նրբանցք 111 հասցեում  /վկայական 26032018-11-0039 ծածկագիր 11-001-0228-0059/ գտնվող, սեփականության իրավունքով  Էդուարդ Յուրիկի Խուդավերդյանին պատկանող 0.14987հա մակերեսով  անշարժ գույքից առանձնացված 0.04728հա հողամաս մակերեսով  անշարժ գույքին տալ հետևյալ հասցեն. Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք․ Իջևան, Մետաղագործների փողոց 1/9 սպանդանոց:

3. Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք․ Իջևան, Մետաղագործների փողոց 1/9 հասցեում գտնվող 0.04728հա  մակերես հողամասով 154.98քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը 144.0քմ/  շինության գործառնական նշանակությունը արտադրամասից փոխել սպանդանոց:

4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner