Այսօր: Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1400
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, +37460800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 նոյեմբերի 2025 թվականի N 1400

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Քաղաքացի Ալեքսանդր Վիկտորի Բաշկիրովը, հանդիսանալով  գույքահարկի հարկ վճարող սուբյեկտ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի  հիմքով Իջևանի համայանքապետարանի աշխատակազմում  03․11․2025թ հարուցվել է վարչական վարույթ՝  գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով։
«Վարչարարության հիմունքների և  վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական  հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․

        Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․
   Համաձայն՝ Իջևանի համայնքապետարանի Ֆինանսատնտեսական,հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից տրամադրված տեղեկատվության,ՀՀ Հարկային օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանված գույքահարկի հարկով հարկվող օբյեկտ համարվող ավտոմոբիլային փոխադրամիջոցը հանդիսանում է քաղաքացի Ալեքսանդր Բաշկիրովի  սեփականությունը, ինչը ՀՀ Հարկային օրենսգրքով հանդիսանում է հարկվող օբյեկտ։
    Գույքի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 980․339 /Ինը հարյուր ութսուն հազար երեք հարյուր երեսունինը / ՀՀ դրամ, ինչը 2019-2025թթ ընկած ժամանակահատվածում չի վճարվել, որից ապառք՝ 783․750 /Յոթ հարյուր ութսուներեք հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, նշված ժամանակահատվածի համար անշարժ գույքի հարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ 196․509 /Հարյուր իննսունվեց հազար հինգ հարյուր ինը / ՀՀ դրամի չափով, ընդամենը՝ 980․339/Ինը հարյուր ութսուն հազար երեք հարյուր երեսունինը / ՀՀ դրամ։
   Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 11․11․2025թ  ժամը 15։30-ին  հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք  547004505 փոստ․ Անդորագիր / քաղաքացի Ալեքսանդր Բաշկիրովը։
      Վերջինս չէր ներկայացել  վարչական վարույթի լսումներին։ 
     

     Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը․
    ՀՀ Սահամադրության 46-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ։
    Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 239-րդ հոդվածի՝ փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների  համար սույն բաժնում  սահամանված կարգով և չափով ՀՀ համայնքների բյուջե վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից։

    240-րդ հոդվածի համաձայն փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կամակերպությունները և ֆիզիկական անձինք,  բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:
       ՀՀ Հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն ․
   1․ Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները (այդ թվում` Օրենսգրքի 246-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերում և կարգով հաշվարկված գույքահարկի պարտավորության գումարները) իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:

     ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն  հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ։

   ՀՀ Հարկային օրենսգրքի 43-րդ հոդվածի համաձային. 

1․Հարկային պարտավորություն է համարվում որևէ տեսակի հարկի և վճարի, ինչպես նաև օրենսգրքի և վճարների վերաբերյալ ՀՀ օրենքների դրույթները խախտելու համար հաշվարկված՝ Օրենսգրքով և վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված տույժերի, տուգանքների, ինչպես նաև վնասի հատուցման գումարներ վճարելու՝ հարկ վճարողի պարտավորությունը։
     «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի համաձայն համայնքապետը օրենքով սահամանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձում։
  Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակատավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս։
    Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահանդրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ Հարկային օրենսգրքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 53-րդ , 58-60-րդ հոդվածներով՝

 Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1․Քաղաքացի Ալեքսանդր Վիկտորի Բաշկիրովից    հօգուտ Իջևան համայնքի բյուջե գանձել 980․339 /Ինը հարյուր ութսուն հազար երեք հարյուր երեսունինը / ՀՀ դրամ, որպես NISSAN MURANO 3․51 պետհամարանիշով ավտոմոբիլային փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի  գումար, որից ապառք 783․750 /Յոթ հարյուր ութսուներեք հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ 196․509 /Հարյուր իննսունվեց հազար հինգ հարյուր ինը/ ՀՀ դրամ։
2․Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Իջևանի համայնքապետին դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3․Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ծամկետում։
4․Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner