Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 փետրվարի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 15.09.2021Թ. ԹԻՎ 140-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.09.2021թ. համայնքի ղեկավարի թիվ 140-Ա որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՆՁԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ, ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ, 11-021-0601-0032 ԾԱԾԱԿԱԳՐՈՎ   0.1 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնք, Գանձաքար գյուղի վարչական սահմաններում բնակավայրերի այլ այլ հողերից կառուցապատման նպատակով առանձնացվել է 0.1 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.06.2006թ. թիվ 1088-Ն որոշման, նշված 0.1հա մակերեսով հողամասը հանդիսանում է  բնակավայրերի այլ հողեր, ուստի անհրաժեշտություն է առաջացել 11-021-0601-0032 ծածկագրով 01հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը այլ հողատեսքից փոխադրել բնակելի կառուցապատման և տալ  հասցեավորում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային Օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով,  ՀՀ կառավարության 20,04,2006թ, թիվ 727-Ն որոշման  և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման և 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.11-021-0601-0032 ծածկագրով 0.1հա մակերեսով հողամասը բնակավայրերի այլ հողատեսքից փոխադրել և դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի դասին:

2.Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար գյուղի վարչական սահմաններում՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման  նպատակով առանձնացնել 0.1 հա մակերեսով մաս  /ծածկագիր ծածկագիր 11-021-0601-0032/, համաձայն հաստատված հատակագծի:

3.Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար գյուղի վարչական սահմաններում գտնվող 0.1 հա հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար գյուղ, 44-րդ փողոց, թիվ 18 հողամաս:

4.Սույն որոշումն ենթակա է պետական գրանցման:,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner