ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան գյուղի վարչական տարածում գտնվող 11-026-0121-0006, 0007, 0008, 0009, 0010, 0011, 0012, 0013, 0014, 0015, 0016, 0017, 0018, 0019 կադաստրային ծածկագրերով բնակավայրերի նպատակային՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերը /ընդհանուր 14 միավոր/ հարակից են Մ-4 միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհին: Նշված հողամասերը գյուղատնտեսական նպատակային՝ այլ հողատեսքեր գործառնական նշանակությունից փոփոխվել են Տավուշի մարզի միկրոռեգիոնալ մակարդակի՝ <<Տավուշ-2>> համակցված տարածական պլանավորման փաստաթղթով, սակայն փաստաթղթով չի նշվել նախատեսվող կառուցապատման գիծը, ինչպես նաև այդ հողամասերի և ճանապարհի միջև ընկած, 11-026-0121-0001 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն համարվող հողամասի մի մասի՝ 0.25498հա մակերեսով հողամասի, նպատակային և գործառնական նշանակությունները մնացել են, որպես գյուղատնտեսական այլ հողատեսքեր: Ուստի անհրաժեշտություն է առաջացել նշված 25498հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխել ՀՀ կառավարության 29.12.2011թ N1920-Ն որոշմամբ սահմանաված կարգով և համապատասխանեցնել հողամասի հետագա օգտագործմանը՝ վերը նշված 14 միավոր հողամասերում գլխավոր հատակագծով նախատեսվող հասարակական նպատակային նշանակության շինությունների սպասարկման համար մոտեցման և սպասարման ճանապարհներ, կայանատեղիներ և կանաչապատ գոտներ կառուցելու նպատակով: ՀՀ կառավարության 29.12.2005թ N2404-Ն որոշման 4-րդ կետի <<ա>> ենթակետով սահմանված է, որ <<Նոր կառուցապատման իրականացումը, գոյություն ունեցող շենքերի ու շինությունների վերակառուցումը և գործառական նշանակության փոփոխությունն իրականացնել սահմանված կարգով` ապահովելով բնակավայրերից դուրս տարածքներում ճանապարհի կողային տեսանելիության պահանջները՝ հաշված երթևեկելի մասի եզրից` ա) միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների համար` 18.0 մետր,>>:
Հաշվի առնելով վերը նշվածը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ N1920-Ն որոշման 10-րդ, 56-րդ կետերի և ՀՀ կառավարության 29.05.2005թ N2404-Ն որոշման 4-րդ կետի <<ա>> ենթակետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հաստատել Մ-4 միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհին հարակից՝ ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան գյուղի վարչական տարածում գտնվող 11-026-0121-0006, 0007, 0008, 0009, 0010, 0011, 0012, 0013, 0014, 0015, 0016, 0017, 0018, 0019 կադաստրային ծածկագրերով բնակավայրերի նպատակային՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերում կառուցապատման գիծը՝ երթևեկելի մասի եզրից հաշված` 18.0 մետր:
2.Կազմել նշված հողամասերի և Մ-4 միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի միջև գտնվող 0.25498հա մակերեսով, համայնքային սեփականություն համարվող գյուղատնտեսական նպատակային՝ այլ հողատեսքեր գործառնական նշանակության հողամասի /11-026-0121-0001 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասի/ նպատակային նշանակությունը բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ ընդհանուր օգտագործման հողերի փոփոխելու վերաբերյալ առաջարկության փաթեթ, սահմանված կարգով լիազոր մարմին ներկայացնելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: