Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Լիաննա Վոլոդյայի Խոջումյանը, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Բլբուլյան փողոցում Ժառանգության իրավունքով /22.05.1990թ. կազմված տեխնիկական անձնագիր/ ձեռք է բերել 0.51հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս իր բնակելի տնով, սակայն չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.05104հա, որի վրա առկա է 1987-1998թթ. կառուցած 118.91քմ մակերեսով բնակելի տուն: Ուստի դիմել է հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված փաստացի 0.05104հա մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 118.91քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0112-0030/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.05104հա մակերեսով հողամասի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և 118.91քմ ներքին մակերեսով բնակելի տունը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Վերականգնել քաղաքացի Լիաննա Վոլոդյայի Խոջումյանի, սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Բլբուլյան փողոց 61 հասցեում գտնվող 0.05104հա հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված ընդհանուր 118.91քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-001-0112-0030/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: