Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Ալինա Ասքանազի Աղինյանը Տավուշի մարզի Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում սեփականության իրավունքով իրեն պատկանող /սեփականության վկայական թիվ 2590397, ծածկագիր 11-021-0008-0033/ հողամասին հասցեավորում տրամադրելու խնդրանքով:
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Ալինա Ասքանազի Աղինյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /սեփականության վկայական թիվ 2590397, ծածկագիր 11-021-0008-0033/ տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար 5-րդ փողոց, 5-րդ փակուղի թիվ 14 հողամաս:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: