Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 ապրիլի 2024 թ.

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԵՏԱՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 699,7ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Վոլոդյա Արտավազդի Սարգսյանը՝ ծնված 04.05.1935թ., որ 15.04.1994թ. պատգամավորների Իջևանի քաղխորհրդի գործկոմի նիստի թիվ 5 արձանագրության հիման վրա, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում, անհատական բնակարանաշինության նպատակով իրեն հատկացվել է 400,0քմ մակերեսով հողամաս:

  ՀՀ Տավուշի  մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշման սահմանազատված և կառուցապատված 699,7քմ մակերեսով 11-001-0005-0020 ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը դասվել է բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին,  ուստի դիմել է, որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար հատկացված օրինական 400.0քմ մակերեսով հողամասի և նրան կից ավել օգտագործվող, սահմանազատված 299,7քմ մակերեսով չկառուցապատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված  1995թ. կառուցված 71,2քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի, 26,5քմ արտաքին  մակերեսով բնակելի տան նկուղային հարկի բաց պատշգամբի, 136,86քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 7,7քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 3,14քմ արտաքին մակերեսով աստիճանների իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու  խնդրանքով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 400,0քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 299,7քմ մակերեսով չկառուցապատված սահմանազատված հողամասը,  71,2քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկը, 26,5քմ արտաքին  մակերեսով բնակելի տան նկուղային հարկի բաց պատշգամբը, 136,86քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը,  7,7քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբը, 3,14քմ արտաքին մակերեսով աստիճանները կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՝՝60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Հիմք ընդունելով ՀՀ Տավուշի  մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշումը և ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների,  ՀՀ  կառավարության 13.11.2008թ. թիվ 1328-Ն,  29.12.2005թ.  թիվ 2387-Ն  և 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումների  պահանջներով.

                                                                          ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

 1.Վերականգնել, քաղաքացի՝ Վոլոդյա Արտավազդի Սարգսյանի սեփականության իրավունքը Իջևան  քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող օրինական 400,0քմ մակերեսով կառուցապատված, սահմանազատված  հողամասից ավել օգտագործվող 299,7քմ մակերեսով չկառուցապատված սահմանազատված հողամասի,  71,2քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկի, 26,5քմ արտաքին  մակերեսով բնակելի տան նկուղային հարկի բաց պատշգամբի, 136,86քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 7,7քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 3,14քմ արտաքին մակերեսով աստիճանների նկատմամբ /ծածկագիր 11-001-0005-0020/ և օրենքի ուժով ճանաչել քաղաքացու սեփականությունը:

 2. Իջևան  քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող և  քաղաքացի՝ Վոլոդյա Արտավազդի Սարգսյանին  պատկանող  699,7քմ մակերես հողամասով բնակելի տանը  տալ  հետևյալ  հասցեավորումը.  Տավուշի   մարզ, քաղաք Իջևան,  Մետաղագործների փողոց,  4-րդ նրբանցք,  թիվ 60:

3. Իջևան  քաղաքի  Մետաղագործների փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 60 հասցեում գտնվող 699,7քմ մակերեսով, 11-001-0005-0020 ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության  հողամասը դասել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին, իսկ շինությունը համարել բնակելի տուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner