Անհրաժեշտություն է առաջացել Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված /ծածկագիր 11-039-0029-0013/ 0.07631 հա բնակելի կառուցապատման նշանակության հողամասի նկատմամբ պետականորեն գրանցել համայնքի սեփականության իրավունքը և տալ հասցեավորում: 11-039-0029-0013 ծածկագրով 0.07631 հա մակերեսով հողամասը 23.02.2006թ. թիվ 334-Ն որոշմամբ համայնքին է անցել որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՏԻՄ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Ճանաչել Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սեփականության իրավունքը, 0,07631հա /ծածկագիր 11-039-0029-0013/ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ, ըստ ներկայացվող հատակագծի:
2.Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Կիրանց բնակավայրում գտնվող /ծածկագիր 11-039-0029-0002/ 0,07631հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու և հասցեավորում տալու նպատակով:
3. Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սեփականություն հանդիսացող 0,07631հա մակերեսով հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Կիրանց բնակավայր -րդ փողոց 66/1 հողամաս:
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: