Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1411
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, +37460800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2025 թվականի N 1411

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2021ԹՎ. ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ ԿԱՅԱՑՐԱԾ ԹԻՎ 35 ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2021թվ.  հունվարի 25-ին համայնքի ղեկավարի կողմից կայացվել  է  թիվ 35 որոշում ,,Իջևան քաղաքի բնակիչ Արմենուհի Համլետի Արզումանյանին իր թոռան՝ Մոնիկա Նիկոլայի Աղաջանյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին,,:2021թվ-ից առ այսօր Ա.Արզումանյանի  դուստրը՝ Աուսաննա Աղաջանյանը ունեցել է  ևս 2 երեխա:Ընտանիքը գտնվում է կյանքի դժվարին իրավիճակում:Համայնքի  խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը ուսումնասիրելով ընտանիքի կոմունալ-կենցաղային պայմանները, երեխաների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները, խնամակալության ոչ նպատակահարմարությունը՝  07.11.2025թ-ին կայացած նիստի ժամանակ տվել  է  դրական եզրակացություն  Արմենուհի Արզումանյանի խնամակալությունը Մոնիկա Աղաջանյանի/ծնված՝2019թ./ նկատմամբ ճանաչել անվավեր: 

Ղեկավարվելով ՀՀ ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, օրենքի 38-րդ հոդվածի դրույթներով.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.2021թվ.  հունվարի 25-ին համայնքի ղեկավարի թիվ 35 ,,Իջևան քաղաքի բնակիչ Արմենուհի Համլետի Արզումանյանին իր թոռան՝ Մոնիկա Նիկոլայի Աղաջանյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին,, որոշումը ճանաչել անվավեր:

2.Ծանուցել Արմենուհի Արզումանյանի խնամակալի իր պատականություններից ազատելու մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner