Հարգելի բնակիչներ, Իջևանի համայնքապետարանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ կետերով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 10․10․2018թ․ թիվ 1146-Ն որոշման հավելվածի կարգը, հանրային քննարկման է ներկայացնում Իջևան համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ՄԺԾԾ) նախագիծը։ Ակնկալելով համայնքի բնակչության և ավագանու անդամների շահագրգիռ և ակտիվ մասնակցությունը ՄԺԾԾ նախագծի քննարկմանը, խնդրվում է առաջարկությունները կամ առարկությունները ներկայացնել համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների, հաշվառման և հավաքագրման բաժին մինչև 2024 թվականի հունիսի 21-ը։ Հանրային քննարկումների արդյունքների ամփոփումը կկայանա 2024 թվականի հունիսի 21-ին, ժամը 11։00-ին, «Վերնատուն» պատկերասրահում գտնվող համայնքի ավագանու նիստերի դահլիճում։
|