Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 12
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԱՐԱՏ ՊԱՐՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԴԻՄԱՑ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԼՈՒՍԱՑՈՒՅՑՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳԾԱՆՇՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ավագանին նշում է, որ Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջան սահման Մ4 միջպետական ավտոճանապարհը անցնում է Իջևան համայնքի տարածքով։ 136,1կմ հատվածում գտնվում է քաղաքային շուկան, որը բնակավայրի ամենամարդաշատ ու շատ երթևեկելի հատվածն է։ Երթևեկության անվտանգությունը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել  տեղադրել երթևեկությունը կարգավորող լուսացույցներ։

Ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 35-րդ հոդվածի 19-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը

Իջևան համայնքի ավագանին որոշում է

1․Տալ հավանություն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի՝ Մ4 միջպետական ավտոճանապարհի /Երևանյան փողոցի/ շուկայամերձ հատվածում երթևեկությունը կարգավորող լուսացույցներ տեղադրելու և համապատասխան գծանշումներ կատարելու առաջարկությանը։

2․Դիմել պետական լիազոր մարմնին առաջարկությունը համաձայնեցնելու կապակցությամբ։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՐԱՏ ՊԱՐՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner