Այսօր: Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 հուլիսի 2025 թ.

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ Ն.ԾԱՂԿԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.06099ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Գրիշա Սուրենի Գասպարյանը ծնված՝ 02․01․1955թ., որ Տավուշի մարզի Ն.Ծաղկավան գյուղում ձեռք է բերել 0.061հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամաս, որի վրա առկա է 1955թ․ կառուցված 329քմ մակերեով բնակելի տուն: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.06099հա, ուստի դիմել է, որ  մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա, բնակելի տան կառուցման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 0.06099հա մակերեսով հողամասի  իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-037-0008-0016/:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, 10.06.2008թ. ընդունված ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի  2-րդ  հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն  որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Վերականգնել, քաղաքացի Գրիշա Սուրենի Գասպարյանի սեփականության իրավունքը, իրեն պատկանող  0.06099հա մակերեսով  հողամասի և ընդհանուր՝ 329քմ մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ  /ծածկագիր 11-037-0008-0016/ և օրենքի ուժով ճանաչել իր սեփականությունը:

2. Իջևան համայնքի Ն.Ծաղկավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.06099հա մակերեսով /ծածկագիր 11-037-0008-0016/ բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Ն.Ծաղկավան 1-ին փողոց, 2 բնակելի տուն:

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աղավնի Օրդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner