Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրի Ա.Անտոնյան փողոց շենք 7 բնակարան 11 հասցեի բնակիչ Նժդեհ Լորիկի Նազինյանը դիմել է համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ իր զարմիկի՝ Սպարտակ Ստեփանի Նազինյանի /ծնված՝21.01.2014թ./ նկատմամբ խնամակալ նշանակվելու խնդրանքով: Դիմումատուն ներկայացրել է Սպարտակ Ստեփանի Նազինյանի /ծնված՝21.01.2014թ./ ծնողների՝ Արաքսյա Սլավիկի Գրիգորյանի և Ստեփան Լորիկի Նազինյանի մահվան վկայականները: Սամվել Ստեփանի Նազինյանը ՌԴ քաղաքացի է և 2021 թվականից մշտապես բնակվում է Հայաստանի հանրապետությունում: Անչափահաս երեխայի խնամքը իրականացնում են հորեղբայրները և տատիկը, պապիկը: Համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների կողմից իրականացվել է Սպարտակ Ստեփանի Նազինյանի /ծնված՝21.01.2014թ./ կյանքի հետազոտություն և ներկայացվել խնամակալության և հոգաբարձության մարմնին:Սպարտակ Ստեփանի Նազինյանը /ծնված՝21.01.2014թ./ որպես առանց ծնողական խնամքի երեխա վերցվել է կենտրոնական հաշվառման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34,37 հոդվածների դրույթներից, ՀՀ կառավարության 02 հունիսի 2016 թ.թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությամբ և հիմք ընդունելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 07.05.2025թվ. նիստի դրական եզրակացությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34-րդ, 37-րդ հոդվածների՝ Նժդեհ Լորիկի Նազինյանին /նույն.քարտ՝ 009062738, տրված՝07.02.2018թ.-038/ նշանակել խնամակալ իր եղբոր որդու՝ Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրի Ա.Անտոնյան փողոց շենք 7 բնակարան 11 հասցեի բնակիչ Սպարտակ Ստեփանի Նազինյանի/ծնված՝21.01.2014թ./ նկատմամբ: