Անհրաժեշտություն է առաջացել համայնքի ղեկավարի 22.10.2025 թ. թիվ 1297 որոշման մեջ կատարել փոփոխություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ,,նորմատիվ իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Իջևան համայնքի ղեկավարի 22.10.2025 թ. թիվ 1297 որոշումը կարդալ.
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱՉԱՋՈՒՐ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.09294 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Լյովա Հակոբի Գասպարյանը՝ ծնված 16.07.1942 թ., Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի կառուցապատման հողամասի հիմքերի վերականգնման խնդրանքով: Հողամասի օրինական մակերեսը, ըստ Աչաջուր գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 07.03.1991թ. թիվ 3 որոշման կազմում է 0.15 հա /ծածկագիր 11-013-0099-0061/, չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.09294 հա, ուստի դիմել է օրինական 0.09294 հա մակերեսով հողամասի իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 8-րդ գլխի թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
2. Վերականգնել քաղաքացի Լյովա Հակոբի Գասպարյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում գտնվող, 0.09294 հա բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ /ծածկագիր 11-013-0099-0061/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
3.Քաղաքացի Լյովա Հակոբի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող 0.09294 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-013-0099-0061/ տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Աչաջուր 3-րդ փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 13 հողամաս:
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :