Համայնքի ղեկավարին են դիմել Ռոզա Երվանդի Գասպարյանը՝ ծնված 24.02.1957թ., Ժաննա Ժորայի Էլլարյանը՝ ծնված 01.01.1969թ., Գագիկ Սամվելի Գասպարյանը՝ ծնված 09.10.1989թ., Անահիտ Սամվելի Գասպարյանը՝ ծնված 23.01.1991թ. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր թիվ 5518, 5511, 5509/ ձեռք են բերել բնակելի տուն իր հողամասով և դիմել հիմքերի վերականգնման խնդրանքով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ քաղվածքի կազմում է 0.2հա, /ծածկագիր 11-020-0005-0006/: Չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.23465հա, որի վրա առկա է 1960-1985թթ. կառուցված 541.2քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.2հա օրինական և 0.03465հա սահմանազատված, չկառուցապատված հողամասի և 541.2քմ ներքին մակերեսով բնակելի տան, որից 125.4քմ ներքին մակերեսով նկուղ, 66.7քմ ներքին մակերեսով բաց պատշգամբ, 158.3քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկ, 115.3քմ ներքին մակերեսով բաց պատշգամբ, 75.58քմ ներքին մակերեսով ջերմոց, քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Վերականգնել Ռոզա Երվանդի Գասպարյանի, Ժաննա Ժորայի Էլլարյանի, Գագիկ Սամվելի Գասպարյանի, Անահիտ Սամվելի Գասպարյանի սեփականության իրավունքը՝ Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.23465հա մակերեսով հողամասի և 541.2քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-020-0005-0006/ և օրենքի ուժով համարել քաղաքացիների սեփականությունը:
2. Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.23465հա հողամասին և 541.2քմ ներքին մակերեսով բնակելի տանը տալ հետևյալ հասցեն Տավուշի մարզ Իջևան, Բերքաբեր 5-րդ փողոց, 3 բնակելի տուն:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: