ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում առանձնացվել է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզի Իջևան համայնք, Իջևան քաղաք, Երևանյան փողոց, 8-րդ նրբ․ թիվ14/2 հասցեում գտնվող, 0.10128հա մակերեսով, բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Առանձնացված հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասի տրամադրումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասը օտարել բնակելի տուն կառուցելու նպատակով․ Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաք, Երևանյան փողոց, 8-րդ նրբ․ թիվ14/2 հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.10128հա մակերեսով հողամասը օտարելուն: |