Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 144
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 626
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մայիսի 2025 թվականի N 626

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ՍԵՎՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.26951ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ , ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Լուրիկ  Ջհանի  Ճուղուրյանը՝ ծնված 21․09․1953թ, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում  ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր գ/մ թիվ 423, կազմված 04․04.2025թ.: Բնակելի տան  զբաղեցրած հողամասի  օրինական մակերեսը, ըստ Սևքար բնակավայրի 03.03.1991թ. թիվ 2 որոշման  կազմում է 0.15հա /ծածկագիր 11-058-0082-0026/, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.26951հա, ուստի դիմել է օրինական 0.15հա մակերեսով և 0.119հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար օրինական 0.15հա մակերեսով և 0.119հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1965-1980թթ.  կառուցված  300,5քմ ներքին մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-058-0082-0026/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.20742հա մակերեսով  հողամասը և   221․3քմ ներքին մակերեսով բնակելի տունը կառուցված չի և  չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության  29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի  պահանջներով և հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացությունը.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Վերականգնել քաղաքացի Լուրիկ  Ջհանի  Ճուղուրյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 0.26951հա մակերեսով հողամասի, և 300,5քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-058-0082-0026/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2. Քաղաքացի Լուրիկ  Ջհանի  Ճուղուրյանին պատկանող 0,26951հա մակերես հողամասով /ծածկագիր 11-058-0082-0026/ բնակելի տանը տալ  հետևյալ  հասցեավորումը. Տավուշի   մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար, 11-րդ փողոց, 7 բնակելի տուն :

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner