Համայնքի ղեկավարին է դիմել Վարուժան Սուրենի Մելիքսեթյանը՝ ծնված 06.05.1964 թ., Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տան՝ իր հողամասով, հիմքերի վերականգնման խնդրանքով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ Աչաջուր գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 07.03.1991թ. թիվ 3 որոշման կազմում է 0.04 հա /ծածկագիր 11-013-0084-0010/, չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.04846 հա, որի վրա առկա է 225.39 քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է օրինական 0.04 հա մակերեսով հողամասի, սահմանազատված, չկառուցապատված 0.00846 հա մակերեսով հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված օրինական 0.04846 հա մակերեսով և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 225.39 քմ բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1 Վերականգնել քաղաքացի Վարուժան Սուրենի Մելիքսեթյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր գյուղի վարչական սահմաններում գտնվող, 0.04846 հա հողամասի, 225.39 քմ ներքին մակերեսով բնակելի տան, որից 70.18 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 38.62 քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 71.73 քմ մակերեսով 2-րդ հարկի, 38.62 քմ մակերեսով 2-րդ հարկի բաց պատշգամբի, 6.24 քմ մակերեսով աստիճանի նկատմամբ /ծածկագիր 11-013-0084-0010/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
3.Քաղաքացի Վարուժան Սուրենի Մելիքսեթյանին պատկանող 0.04846 հա մակերես հողամասով /ծածկագիր 11-013-0084-0010/ բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Աչաջուր 13-րդ փողոց, թիվ 2 բնակելի տուն:
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :