ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 27.01.2025թ. տրվել է ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 11-039-0126-0002 ծածկագրով, 0.14405 հա մակերեսով հողամասը, գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողերից՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին դասելու ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ-35 դրական եզրակացությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն՝ ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 11-039-0126-0002 ծածկագրով, 0.14405 հա մակերեսով հողամասը, գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողերից՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմ փոխելուն: |