Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Գետահովիտ, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 21 հասցեում գտնվող, քաղաքացի Գոռ Աշոտի Խաչատրյանին պատկանող 0.086հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 22062017-11-0008, ծածկագիր 11-022-0064-0012/ 21.12.2023թ.-ին հաշվառվել է ինքնակամ կերպով կառուցված 161.09քմ ընդհանուր արտաքին մակերեսով կիսակառույց բնակելի տուն /133,49քմ բնակելի տուն և 27,60քմ նկուղ/, որի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 147,95քմ, որից բնակելի տան 1-ին հարկ՝ 101.75քմ ներքին մակերեսով, բնակելի տան բաց պատշգամբ՝ 18.60քմ ներքին մակերեսով և նկուղ՝ 27,60քմ մակերեսով, ուստի քաղաքացին դիմել է շինության իրավական կարգավիճակը որոշելու խնդրանքով: Ինքնակամ կերպով կառուցված 161.09քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի նշանակության շինությունները չեն խոչընդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը, չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ:
Հիմք ընդունելով 26.01.2022թ. ,,ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ,, ՍՊԸ-ի կողմից տրված շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. 912-Ն որոշման թիվ 13 կետի, ա/ և բ/ ենթակետերի, 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Ճանաչել օրինական՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Գետահովիտ, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 21 հասցեում գտնվող քաղաքացի Գոռ Աշոտի Խաչատրյանին պատկանող 0,086հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /վկայական թիվ 22062017-11-0008, ծածկագիր 11-022-0064-0012/ ինքնակամ կերպով կառուցված 161.09քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը, որի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 147.95քմ:
2.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Գետահովիտ, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 21 հասցեում գտնվող, քաղաքացի Գոռ Աշոտի Խաչատրյանին պատկանող 0,086հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասով /վկայական թիվ 22062017-11-0008, ծածկագիր 11-022-0064-0012/ անշարժ գույքը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 14-րդ գոտում՝ պարտավորեցնել քաղաքացի Գոռ Աշոտի Խաչատրյանին Իջևանի համայնքապետարանի հաշվարկային հաշվին մուծել, 1քմ 1209/մեկ հազար երկու հարյուր ինը/ ՀՀ դրամ վճարի չափով՝ 161.09քմ արտաքին մակերեսով բնակելի տան դիմաց՝ 194760/մեկ հարյուր իննսունչորս հազար յոթ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ: Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:
3.Որոշման ընդունման օրվանից, օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: