Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Վոլոդյա Սերոբի Մովսիսյանը, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Սվերդլովի փողոց 5-րդ նրբանցք 2 բնակելի տուն հասցեում ունեն բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս իր բնակելի տնով։ Հողամասի օրնական մակերեսը ըստ տեխնիկական անձնագրի կազմում է 0․07հա, սակայն չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը 0.09992հա է, որի վրա առկա է 1972թ. կառուցած 312․5քմ մակերեսով բնակելի տուն: Ուստի դիմել է հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված օրինական 0.07հա մակերեսով հողամասի և ավել օգտագործվող սահմանազատված, չկառուցապատված 0.02992հա մակերեսով հողամաի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 312․6քմ ներքին մակերեսով բնակելի տան,օժանդակ շինությունների իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0146-0046/:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.09992հա մակերեսով հողամասի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և 312․5քմ ներքին մակերեսով բնակելի տունը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ։
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումների պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Վերականգնել քաղաքացի Վոլոդյա Սերոբի Մովսիսյանի, սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Սվերդլովի փողոց 5-րդ նրբանցք 2 բնակելի տուն հասցեում գտնվող օրինական 0.07հա մակերեսով հողամասի և ավել օգտագործվող սահմանազատված, չկառուցապատված 0.02992հա մակերեսով հողամաի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 312․5քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-001-0146-0046/ և օրենքի ուժով համարել քաղաքացիների սեփականությունը:
2․ Իջևան քաղաքի Սվերդլովի փողոցում գտնվող և քաղաքացի Վոլոդյա Սերոբի Մովսիսյանին պատկանող 0.09992հա մակերես հողամասով բնակելի տանը տալ հետևյալ վերհասցեավորումը. Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ասլանյան փողոց 5-րդ նրբանցք 2 բնակելի տուն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: