Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26.03.2020թ թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 72-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի «Իջևանի քաղաքային մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 26․06․2025թ․ թիվ 4 որոշումը և Վարդ Շահինյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Վարդ Վարուժանի Շահինյանին /ծնված 12.02.1990թ / 2025թ հունիսի 30-ից հինգ տարի ժամկետով նշանակել «Իջևանի քաղաքային մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի տնօրեն:
2.Վճարումը կատարել Իջևան համայնքի ավագանու կողմից սահմանված դրույքաչափով։