Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 ապրիլի 2024 թ.

22.09.2023.Թ. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԻՎ 1202 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22.09.2023թ. համայնքի ղեկավարի թիվ 1202 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

  1.22.09.2023թ. համայնքի ղեկավարի թիվ 1202 որոշումը կարդալ.

,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ  ՀԱՄԱՅՆՔ, ԳԱՆՁԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ  ԳՏՆՎՈՂ, ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ  0.025ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ,  ՉՈՐԱՆՈՑԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ  ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Վահրամ Բագրատի Պետրոսյանը՝ ծնված 15.04.1998թ.,  որ  Գանձաքար  գյուղում  ձեռք է բերել չորանոց՝ իր հողամասով /ըստ օրենքի ժառանգության իրավունքի գ/մ թիվ 70, կազմված 26.01.2021թ./: Չորանոցի  զբաղեցրած հողամասի  մակերեսը  կազմում է 0.025հա /ծածկագիր 11-021-0024-0007/, ուստի դիմել է օրինական 0.025հա մակերեսով հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար հատկացված 0.025հա մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1968թ.  կառուցված 116.71քմ ներքին մակերեսով չորանոցի իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-021-0024-0007/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.025հա մակերեսով հողամասը և  116.71քմ ներքին մակերեսով չորանոցը  կառուցված չեն և  չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության   18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Վերականգնել քաղաքացի Վահրամ Բագրատի Պետրոսյանի սեփականության իրավունքը  Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի  վարչական սահմաններում գտնվող, 0.025հա մակերեսով հողամասի, 1968թ.  կառուցված 116.71քմ ներքին մակերեսով չորանոցի նկատմամբ  /ծածկագիր 11-021-0024-0007/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2.Քաղաքացի Վահրամ Բագրատի Պետրոսյանին պատկանող 0.025հա մակերես հողամասով /ծածկագիր 11-021-0024-0007/ չորանոցին տալ  հետևյալ  հասցեավորումը. Տավուշի   մարզ, Իջևան համայնք, գյուղ Գանձաքար 5-րդ փողոց, թիվ 21/1 շինություն :

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Չաբուխյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner