Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 134
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1410
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ԻՋԵՎԱՆ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. ԻՋԵՎԱՆ, +37460800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2025 թվականի N 1410

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԴԻՏԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.04ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի Իջևան համայնք, Դիտավան բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող, Հասմիկ Վասիլի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 0.04հա մակերեսով հողամասը , համաձայն թիվ 24102023-11-0014 վկայականի և ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի, համարվում է գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողամաս: ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ  վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 26.06.2025թ. տրվել է ՀՀ  Տավուշի մարզ Իջևան համայնք, Դիտավան բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 11-026-0115-0034 ծածկագրով 0.04հա մակերեսով հողամասը՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողատեսքից՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին դասելու ՀՀ տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ 202 դրական եզրակացությունը:

 Քաղաքացի Հասմիկ Վասիլի Սարգսյանին պատկանող 0.04հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /ծածկագիր 11-026-0115-0034/  2023թ. օգոստոսի 31-ին հաշվառվել է ինքնակամ կերպով կառուցված 126.92քմ ընդհանուր արտաքին մակերեսով  բնակելի տուն և օժանդակ  շինություններ /ծածկագիր 2023BCDU3K, 27.45քմ արտաքին մակերեսով բնակելի տուն, 31.17քմ արտաքին մակերեսով վագոն-տնակ, 14.9քմ արտաքին մակերեսով սանհանգույց, 53.4քմ արտաքին մակերեսով ծածկ/, որի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 112.9քմ, ուստի քաղաքացին դիմել է բնակելի տան և օժանդակ շինությունների իրավական կարգավիճակը որոշելու խնդրանքով: Ինքնակամ կերպով կառուցված 126.92քմ ընդհանուր արտաքին մակերեսով  շինությունները չեն խոչընդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չի   դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ: 

Հողամասը չի խոչնդոտում այլ հողատարածքների նպատակային կամ գործառնական նշանակությանը,    չի   դասվում  ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ:

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 22.12.2009թ. թիվ 1064-Ա արաշմամբ ստեղծված ՀՀ համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Դիտավան բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ 202 դրական եզրակացությունը, Իջևան համայնքի ավագանու  12.09.2025թ. թիվ 9 նիստի թիվ 103 որոշումը, 19.07.2024թ. ,,ՀՈՎԱՐՍ ՇԻՆ,, ՍՊԸ-ի կողմից տրված շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության եզրակացությունը  և   ղեկավարվելով   ՀՀ կառավարության 18.05.2006թ.  912-Ն   որոշման թիվ 18 կետի,  բ/ ենթակետի,   ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքի  188-րդ  հոդվածի և 16.12.2021թ. ,,ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և 3-րդ կետի 4-րդ ենթակետի  պահանջներով. և ղեկավարվելով  ՀՀ  ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների   որոշումների, 16.12.2021թ.  ,,ՀՀ  քաղաքացիական  օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,, ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Տավուշի  մարզ,  Իջևան  համայնք,  Դիտավան բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող և  Հասմիկ Վասիլի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 0.04հա   մակերեսով և 11-026-0115-0034 ծածկագրով հողամասը հանել  գյուղատնտեսական  նպատակային  նշանակության վարելահող գործառնական նշանակության հողերի կազմից և դասել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին:

2. Տավուշի մարզի Իջևան համայնք, Դիտավան բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող և Հասմիկ Վասիլի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 0.04հա մակերեսով և 11-026-0115-0034 ծածկագրով  հողամասին և բնակելի տանը տալ   հետևյալ    հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Դիտավան, թիվ 3 բնակելի տուն:

 3.Ճանաչել  օրինական՝  Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Դիտավան թիվ 3 հասցեում  գտնվող քաղաքացի Հասմիկ Վասիլի Սարգսյանին պատկանող 0.04հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում /ծածկագիր 11-026-0115-0034/  կառուցված 126.92քմ ընդհանուր արտաքին մակերեսով  շինությունները, որի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 112.9քմ:

  4.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Դիտավան,  թիվ 3 հասցեում գտնվող հողամասը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 17-րդ գոտում, որում  1քմ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 336.6 /երեք հարյուր երեսունվեց դրամ վեց լումա/ ՀՀ  դրամ, ուստի առաջարկել Հասմիկ Վասիլի Սարգսյանին,   համաձայն  ՀՀ  կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  2-րդ  հոդվածի  18-րդ  կետի, ա/ ենթակետի՝ ուղղակի  վաճառքով  գնել  0.04հա   մակերեսով  հողամասը՝  1քմ  336.6 /երեք հարյուր երեսունվեց դրամ վեց լումա/ ՀՀ  դրամ   կադաստրային  արժեքով 134640/հարյուր երեսունչորս հազար վեց հարյուր քառասուն/  ՀՀ  դրամ  ընդհանուր  արժեքով, իսկ 126.92քմ արտաքին մակերեսով շինությունը՝ 1քմ՝ 743/յոթ հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ, 126.92քմ արտաքին մակերեսով շինության դիմաց՝ 94302 /իննսունչորս հազար երեք հարյուր երկու/ ՀՀ դրամ:

 Մուծման անդորրագիրը հանդիսանում է սույն որոշման անբաժանելի մասը:

5.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner