ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 20.10.2025թ. տրվել է ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 11-028-0323-0025 ծածկագրով, 2.6 հա մակերեսով հողամասից 0.87256հա մակերեսով հողամասը, գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողերից՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին դասելու ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ-331 դրական եզրակացությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն՝ ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք,Ենոքավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 11-028-0323-0025 ծածկագրով, 2.6 հա մակերեսով հողամասից 0.87256հա մակերեսով հողամասը, գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողերից՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմ փոխելուն: |