Համայնքի ղեկավարին Է դիմել քաղաքացի Լիդա Վաղինակի Եգանյանը՝ ծնված 04․11․1938թ․, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր գ/մ թիվ 6838, կազմված 23․10․2025թ./: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ Լուսաձոր բնակավայրի 20.11.1991թ. թիվ 3 որոշման կազմում է 0.16հա /ծածկագիր 11-034-0035-0001/, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.16350հա, որի վրա առկա է 1940թ․ կառուցաված 39․1 ք․մ բնակելի տուն, ուստի դիմել է օրինական 0.16հա մակերեսով և 0.0035հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական 0.16հա մակերեսով և 0.0035հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1940թ․ կառուցված 39․1քմ ներքին մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-034-0035-0001/:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.16350հա մակերեսով հողամասը և 39․1քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը կառուցված չի և չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել՝ Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի /ծածկագիր 11-034-0035-0001/ գտնվող, քաղաքացի Լիդա Վաղինակի Եգանյանին պատկանող 0․16350 մակերեսով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի /ծածկագիր 11-034-0035-0001/:
2. Վերականգնել քաղաքացի Լիդա Վաղինակի Եգանյանի իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, օրինական 0.16հա մակերեսով և 0.0035հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և 39․1քմ ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ /ծածկագիր 11-034-0035-0001/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
3. Քաղաքացի, Լիդա Վաղինակի Եգանյանին պատկանող 0․16350հա մակերես հողամասով /ծածկագիր 11-034-0035-0001/ բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Լուսաձոր, 1-ին փողոց, 59 բնակելի տուն:
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :