Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Գրիգոր Անտոնյանը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող 0․1317 հա մակերեսով հողամասին և բնակելի տանը հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-021-0021-0043/:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0․1317 հա մակերեսով հողամասին և բնակելի տանը /ծածկագիր 11-021-0021-0043/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար 9-րդ փողոց, 2-րդ փակուղի, 1 բնակելի տուն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: