Համայնքի ղեկավարին Է դիմել քաղաքացի Սպարտակ Սրապիոնի Թուխիկյանը՝ ծնված 15․03․1953թ․, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում ձեռք է բերել բնակելի տուն և օժանդակ շինություններ՝ իր հողամասով /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր գ/մ թիվ 6838, կազմված 23․10․2025թ./: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ Ակնաղբյուր բնակավայրի 06․09.1991թ. թիվ 19 որոշման կազմում է 0.353հա /ծածկագիր 11-006-0024-0005/, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.26100հա, որի վրա առկա է 1969թ․ կառուցաված 355 ք․մ բնակելի տուն և օժանդակ շինություններ, ուստի դիմել է օրինական 0.353հա մակերեսով և 0.092հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական 0.353հա մակերեսով և 0.092հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1969թ․ կառուցված 355 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-006-0024-0005/:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.26100հա մակերեսով հողամասը և 355 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցված չի և չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել՝ Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրի /ծածկագիր 11-006-0024-0005/ գտնվող, քաղաքացի Սպարտակ Սրապիոնի Թուխիկյանին պատկանող 0․26100 մակերեսով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի /ծածկագիր 11-006-0024-0005/:
2. Վերականգնել քաղաքացի Սպարտակ Սրապիոնի Թուխիկյանի իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ակնաղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, օրինական 0.353հա մակերեսով և 0.092հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և 355 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-006-0024-0005/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
3. Քաղաքացի, Սպարտակ Սրապիոնի Թուխիկյանին պատկանող 0․26100հա մակերես հողամասով /ծածկագիր 11-006-0024-0005/ բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Ակնաղբյուր, 2-րդ փողոց, 3-րդ փակուղի, 3 բնակելի տուն :
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :