ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 21.08.2024թ. տրվել է ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 11-013-0305-0048 ծածկագրով, 0․2149 հա մակերեսով հողամասը, գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկներ հողերից՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին դասելու ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ թիվ 2/փ-337 դրական եզրակացությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով. Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն՝ ՀՀ Տավուշի մարզ Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 11-013-0305-0048 ծածկագրով, 0․2149 հա մակերեսով հողամասը, գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկներ հողերից՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի կազմ փոխելուն: |