Տավուշի մարզի, Իջևան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Մերուժան Գառնիկի Մելքոնյանը, Արտակ Գառնիկի Մելքոնյանը, Կարո Գառնիկի Մելքոնյանը, Մարիետա Գառնիկի Մելքոնյանը, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Նար-Դոսի փողոցում Իջևանի քաղաքային սովետի գործկոմի 29.12.1988թ. թիվ 13 արձանագրության հւիման վրա ձեռք է բերել 0.05հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս իր բնակելի տնով, սակայն չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.07985հա, որի վրա առկա է 1997-1999թ. կառուցված 206.1քմ մակերեսով բնակելի տուն:
Ուստի դիմել է հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված փաստացի 0.05հա և սահմանազատված, չկառուցապատված 0.02985հա մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 206.1քմ ներքին մակերեսով բնակելի տան, իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0050-0009/:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.7985հա մակերեսով հողամասի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և 206.1քմ ներքին մակերեսով բնակելի տունը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Վերականգնել քաղաքացիներ Մերուժան Գառնիկի Մելքոնյանի, Արտակ Գառնիկի Մելքոնյանի, Կարո Գառնիկի Մելքոնյանի, Մարիետա Գառնիկի Մելքոնյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Նար-Դոսի փողոց հասցեում գտնվող 0.07985հա հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված ընդհանուր՝ 206.1քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-001-0050-0009/ և օրենքի ուժով համարել քաղաքացիների սեփականությունը:
2. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Նար-Դոսի փողոց հասցեում գտնվող 0.07985հա մակերես հողամասով բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաք Նար-Դոսի փողոց 31/1 բնակելի տուն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: