Իջևան համայնքի ղեկավարին է դիմել Սուրեն Վարդազարի Մովսիսյանը՝ ծնված 26.01.1949թ., Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրում ձեռք է բերել բնակելի կառուցապատման 0.12563հա մակերեսով հողամաս, ուստի դիմել է, հիմքերի վերականգնման խնդրանքով: Հողամասի  օրինական մակերեսը, ըստ Գանձաքար բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 21.07.1991թ. թիվ 7 որոշման կազմում է 0.1 հա /ծածկագիր 11-021-0037-0004/, չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.12563 հա, ուստի դիմել է օրինական 0.1 հա և սահմանազատված, չկառուցապատված 0.02563 հա մակերեսով հողամասի իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության   18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի  պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.
1 Վերականգնել քաղաքացի Սուրեն Վարդազարի Մովսիսյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 0.12563 հա մակերեսով հողամասի նկատմամբ /ծածկագիր 11-021-0037-0004/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :