Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 885
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2024 թվականի N 885

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՍԼԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 11-001-0149-0040 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,07373 ՀԱ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին Է դիմել քաղաքացի Քնարիկ Արզումանի Բաղմանյանը /ծնվ. 11.04.1950թ./, որ մինչև 2001թ. մայիսի 15-ը փաստացի տիրապետվող և <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների  կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա 0,07373 հա տնամերձ հողամասի և նրա վրա 1946-1970թ.թ. կառուցված 54.89քմ ներքին մակերեսով  բնակելի տան 1-ին հարկի, 13,64քմ ներքին մակերեսով  բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 3,52քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 9.86քմ ներքին մակերեսով մառանի, 3.36քմ  ներքին մակերեսով փռան, 3,78քմ ներքին մակերեսով փռան բաց պատշգամբի և 10,71քմ  ներքին մակերեսով հավանոցի իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: 

 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  0,07373 հա տնամերձ հողամասը և նրա վրա 1946-1970թ.թ. կառուցված 54,89քմ ներքին մակերեսով  բնակելի տան 1-ին հարկը, 13,64քմ ներքին մակերեսով  բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբը, 3,52քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 9.86քմ ներքին մակերեսով մառանի, 3.36քմ  ներքին մակերեսով փուռը, 3,78քմ ներքին մակերեսով փռան բաց պատշգամբը և 10,71քմ  ներքին մակերեսով հավանոցը չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողերի կարգում,  չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտինեում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>>  ՀՀ օրենքի 1-ի և  2-րդ  կետերի  պահանջներով  և ՀՀ կառավարության   29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման  պահանջներով ՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Ճանաչել Քնարիկ Արզումանի Բաղմանյանի /ծնվ. 11.04.1950թ./ սեփականության իրավունքը, Տավուշի մարզի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող /ծածկագիր 11-001-0149-0040/ 0,07373 հա տնամերձ հողամասի և նրա վրա 1946-1970թթ. կառուցված 54,89քմ ներքին մակերեսով  բնակելի տան 1-ին հարկի,13,64քմ ներքին մակերեսով  բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 3,52քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 9.86քմ ներքին մակերեսով մառանի, 3.36քմ  ներքին մակերեսով փռան, 3,78քմ ներքին մակերեսով փռան բաց պատշգամբի և 10,71քմ  ներքին մակերեսով հավանոցի նկատմամբ:

2.Տավուշի մարզի Իջևան  համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող և  քաղաքացի Քնարիկ Արզումանի Բաղմանյանին պատկանող  0.07373 հա մակերեսով 11-001-0149-0040 ծածկագրով  տնամերձ հողամասին և բնակելի տանը  տալ հետևյալ հասցեն՝  Տավուշի մարզ Իջևան  համայնք  քաղաք Իջևան,Ասլանյան 76/1 :

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner