Այսօր: Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2022թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 127
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 127


Զեկ. ԱՐԹՈՒՐ ԱՅԴԻՆՅԱՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,015ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱԲ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ համայնքապետարան են դիմել /06.06.2022թ. մուտքի թիվ 1776 դիմում/ քաղաքացի՝ Մհեր Իլյիչի Մարկոսյանը, որ  Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցում, վարձակալության իրավունքով /հողամասը վարձակալության հանձնելու մասին՝ 15.11.2005թ. թիվ 2239 պայմանագիր/ ձեռք է բերել 0,015հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, 99/ինսուինը/ տարի ժամկետով և դիմել է հողամասի գնման նախապատվության իրավունքից օգտվելու նպատակով պայմանագրում փոփոխություն կատարելու խնդրանքով Սույնով խնդրվում է տալ համաձայնություն, Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող, վարձակալության իրավունքով քաղաքացի՝ Մհեր Իլյիչի Մարկոսյանին պատկանող 0,015հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմաբ  15.11.2005թ. թիվ 2239 պայմանագրում,  հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածի 3-րդ կետի,  այն է՝ վարձակալը վարձակալության պայմանագիրը նախկին կամ այլ հավասար պայմաններով կրկին կնքելիս կամ տվյալ հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի դրույթը՝ պայմանագրի կողմերի իրավունքներն ու պարտականությունները բաժնում  լրացուցիչ համաձայնությամբ  փոփոխություն կատարելու, այն է՝  3.6.1 կետ- վարձատուն հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի, իսկ պայմանագրից բխող մնացած  պայմանները անփոփոխ թողնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով  ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝

Համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ Իջևան համայնք, Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող, վարձակալության իրավունքով քաղաքացի՝ Մհեր Իլյիչի Մարկոսյանին պատկանող 0,015հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմաբ  15.11.2005թ. թիվ 2239 պայմանագրում,  հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 48-րդ հոդվածի 3-րդ կետի,  այն է՝ վարձակալը վարձակալության պայմանագիրը նախկին կամ այլ հավասար պայմաններով կրկին կնքելիս կամ տվյալ հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի դրույթը՝ պայմանագրի կողմերի իրավունքներն ու պարտականությունները բաժնում  լրացուցիչ համաձայնությամբ  փոփոխություն կատարելու, այն է՝  3.6.1 կետ- վարձատուն հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի, իսկ պայմանագրից բխող մնացած  պայմանները անփոփոխ թողնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
(0263)42138
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner