Այսօր: Երկուշաբթի, 3 Նոյեմբերի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



03 նոյեմբերի 2025 թ.

ՄԱՐԶ ՏԱՎՈՒՇ, ՀԱՄԱՅՆՔ ԻՋԵՎԱՆ, ԳՅՈՒՂ ԳԱՆՁԱՔԱՐ, 5-ՐԴ ՓՈՂՈՑ, 5-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ, ԹԻՎ 14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԾԱԾԿԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի ղեկավարին է դիմել  քաղաքացի Արա Արտաշեսի Կիակոսյանը /դիմում թիվ3422, 03․10․2025թ․/, իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար գյուղ, 5-րդ փողոց, 5-րդ փակուղի, թիվ14 հասցեի հողամասի  հատակագիծը հաստատելու խնդրանքով: Միաժամանակ կառուցապատողի կողմից նշվել է, որ հողամասում իրականացրել է անհատական բնակելի տան փակ ներբակային տարածքի բարեկարգման աշխատանքներ, կառուցվել է 144․2քմ մակերեսով ծածկ, որը համարվում է ՀՀ կառավարության 29.03.2015թ N596-Ն որոշման N 4 հավելվածի ցանկ N1-ի 8-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված և շինարարության թույլտվություն չպահանջող ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների) բարեկարգման աշխատանքներ:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքի և 29.03.2015թ N596-Ն որոշման N 4 հավելվածի ցանկ N1-ի 8-րդ կետի 8-րդ ենթակետի պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Ճանաչել օրինական Արա Արտաշեսի Կիակոսյանի կողմից՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար գյուղ, 5-րդ փողոց, 5-րդ փակուղի, թիվ14ասցեում գտնվող 0.1123 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում, բնակելի տան փակ ներբակային տարածքում  կառուցված  144․2քմ մակերեսով ծածկը, քանի որ այն համարվում է շինարարության թույլտվություն չպահանջող բարեկարգման աշխատանքներ:

2.Հաստատել սեփականատիրոջ կողմից ներկայացված հողամասի  հատակագիծը:

3.Սույն որոշումը ենթակա է իրավունքի պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արթուր Այդինյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, Տավուշ, Իջևան, Երևանյան փ․, շենք 6, 4001
+37460800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner