Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում առանձնացվել է 0.11551 հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 30.03.2006 թ. թիվ 512-Ն որոշման և Տավուշի մարզի Աչաջուր համայնքին փոխանցված հողերի ժամանակավոր սխեմայի հողամասը հանդիսանում է համայնքային սեփականության, 11-013-0089-0035 ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել 0.11551 հա մակերեսով հողամաս և հողամասի նկատմամբ կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում և հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29.12.2005 թ. թիվ 2387-Ն և ՀՀ կառավարության 29.12.2011 թ. թիվ 1920-Ն որոշումների պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից /ծածկագիր 11-013-0089-0035/ առանձնացնել 0.11551 հա մակերեսով մաս, համաձայն հաստատված հատակագծի:
2.Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 11-013-0089-0035 ծածկագրով 0.11551 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Աչաջուր, 1-ին փողոց, 1-ին փակուղի, 3 հողամաս:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: