Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 65
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունվարի 2025 թվականի N 65

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ Ե. ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.1 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզի, Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Սոս Կոլյայի Գուլինյանը՝ ծնված 05.03.1959թ., որ ձեռք է բերել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս իր բնակելի տնով: Ըստ 14.06.1989թ. կազմված տեխնիկական անձնագրի հողամասի օրինական չափը,կազմում է 0.07 հա, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.1 հա,որի վրա առկա է 258.8քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է օրինական 0.07հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.03 հա մակերեսով հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1958-1992թ. կառուցված 258.8քմ ներքին մակերեսով բնակելի տան, իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0073-0001/:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, օրինական 0.07հա մակերեսով և 0.03հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված  հողամասի պահպանումը չի խախտումտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և 258.8քմ ներքին մակերեսով բնակելի տունը  կառուցված չեն և  չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության   18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, / և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Վերականգնել քաղաքացի Սոս Կոլյայի Գուլինյանի սեփականության իրավունքը՝ Տավուշի մարզ ք. Իջևան Ե.Չարենցի փողոց 33 հասցեում գտնվող 0.07 հա և սահմանազատված, չկառուցապատված 0.03 հա մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված ընդհանուր 258.8քմ մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-001-0073-0001/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2. Տավուշի մարզ, Իջևան համայնք ք. Իջևան Ե.Չարենցի փողոց 33 հասցեում  գտնվող /ծածկագիր 11-001-0073-0001/  0.1 հա մակերես հողամասով  և 258.8քմ մակերեսով բնակելի տանը տալ հետևյալ  վերահասցեավորումը՝ Տավուշի  մարզ, Իջևան համայնք, ք. Իջևան Ե.Չարենցի փողոց 48/1 բնակելի տուն :

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner