Իջևան համայնքի ղեկավարին դիմել քաղաքացի՝ Վիգեն Վարդգեսի Ներկարարյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Լուսաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող 0,03478հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային այլ հողեր գործառնական նշանակության հողամասին /վկայական թիվ 04112021-11-0009, ծածկագիր 11-034-0107-0042/ ընդլայնման նպատակով տարածք հատկացնելու խնդրանքով: Նշված տարածքին կից, գյուղատնտեսական նպատակային այլ հողեր գործառնական նշանակությամբ՝ գոյություն ունի 0,03132հա մակերեսով հողամաս, որի նկատմամբ գրանցված է Իջևան համայնքի սեփականության իրավունքը /վկայական թիվ 20042022-11-0017, ծածկագիր 11-034-0107-0049/: Տավուշի մարզ, Իջևան համայնք, Լուսաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող ունի 0,03132հա մակերեսով հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի՜՜ 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքում, նախատեսված չէ այլ նպատակային կամ այլ գործառնական նշանակության համար, որպես առանձին միավոր հնարավոր չէ տրամադրել աճուրդային կարգով: Հիմք ընդունելով ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու 29.04.2022թ. թիվ 4 նիստի թիվ 73 որոշումը և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 66-րդ հոդվածի, 1-ին կետի 8-րդ ենթակետի, ՀՀ կառավարության,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման, կառուցման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, 12.04.2001թ. թիվ 286 որոշման 4-րդ գլխի, 20-րդ կետի, գ/ ենթակետի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Լուսաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող 0,03478հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային այլ հողեր գործառնական նշանակության հողամասին /վկայական թիվ 04112021-11-0009, ծածկագիր 11-034-0107-0042/ կից՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Լուսաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող 0,03132հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային այլ հողեր գործառնական նշանակության հողամասը /վկայական թիվ 20042022-11-0017, ծածկագիր 11-034-0107-0049/, ընդլայնման կարգով տրամադրել քաղաքացի՝ Վիգեն Վարդգեսի Ներկարարյանին՝ ուղղակի վաճառքով,1քմ 150 /մեկ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով՝ 46980/քառասունվեց հազար ինը հարյուր ութանասուն/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
2. Քաղաքացի՝ Վիգեն Վարդգեսի Ներկարարյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման: Մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է: