Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2276
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2024 թվականի N 2276

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ՍԵՎՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.11563ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ /ԾԱԾԿԱԳԻՐ 11-058-0088-0013/ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ , ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Լևոն Աշոտի Ամիրյանը՝ ծնված 09.09.1951թ., որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ Սևքար բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 03.03.1991թ. թիվ 2 որոշման գրանցված է 0.1հա հողամաս /ծածկագիր 11-058-0088-0013/, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.11563հա, որի վրա առկա է 1970թ. կառուցված 110.94քմ նակերեսով բնակելի տուն:Ուստի  դիմել է օրինական 0.1հա մակերեսով և 0.01563հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար օրինական 0.1հա մակերեսով և 0.01563հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1970թ.  կառուցված  110.94քմ ներքին մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-058-0088-0013/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.11563հա մակերեսով  հողամասը և 110.94քմ ներքին մակերեսով բնակելի տունը, կառուցված չեն և  չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության   18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի  պահանջներով և հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացությունը.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Վերականգնել քաղաքացի Լևոն Աշոտի Ամիրյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում  գտնվող, 0.11563հա մակերեսով հողամասի, 1970թ.  կառուցված  110.94քմ ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ  /ծածկագիր 11-058-0088-0013/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2.Քաղաքացի  Լևոն Աշոտի Ամիրյանին պատկանող 0.11563հա մակերես հողամասով /ծածկագիր 11-058-0088-0013/ բնակելի տանը տալ  հետևյալ  հասցեավորումը. Տավուշի   մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար 2-րդ փողոց, 2-րդ փակուղի  թիվ 1 բնակելի տուն :

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner