Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Լիանա Վրեժի Խաչատրյանը Ասլանյան փողոցում գտնվող /ծածկագիր 11-001-0139-0081/ սեփականության իրավունքով իրեն պատկանող 0․01859 հա մակերեսով հողամասին հասցեավորում տալու խնդրանքով:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք Իջևան, Ասլանյան փողոցում գտնվող 0.01859 հա մակերեսով հողամասին տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Ասլանյան փողոց, 57/2 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: