Քաղաքաշինական նպատակներով Իջևան համայնքի Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցում առանձնացվել է 0.02հա մակերեսով հողամաս: Համաձայն ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշման, նշված հողամասը հանդիսանում է Իջևան համայնքին փոխանցված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր 11-001-0047-0012/: Անհրաժեշտություն է առաջացել առանձնացված 0.02 հա մակերեսով հողամասին տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցում, բնակելի կառուցապատման նպատակով առանձնացնել 0.02 հա մակերեսով մաս /ծածկագիր 11-001-0047-0012/, համաձայն հաստատված հատակագծի:
2.Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցում առանձնացված 0.02 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0047-0012/, տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան Նալբանդյան փողոց, թիվ33/4:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: