Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ՝ Նոդար Ցոլակի Օթարյանի, Գայանե Գառնիկի Պողոսյանի, Ռադիկ, Աստղիկ, Ռոզա, Տանյա Նոդարի Օթարյանների 6 /վեց/ շնչից բաղկացած ընտանիքը /դիմում թիվ1498, 23.04.2025թ./ որպես բազմազավակ ընտանիք, ընտանեկան վիճակը բարելավելու նպատակով սեփականության իրավունքով անհատույց տնամերձ հողամաս ձեռք բերելու իրավունքից օգտվելու խնդրանքով:
Հաշվի առնելով Գանձաքար համայնքի ավագանու 30.05.2025թ. թիվ 6 նիստի թիվ 77 որոշումը և այն հանգամանքը, որ նրանք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել /ձեռք բերել/ տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամաս և ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից՝ Իջևան համայնք, ք․ Իջևան, Երևանյան փողոցի, թիվ35/3 հասցեում գտնվող, 0.096հա մակերեսով հողամասը /վկայական թիվ 04072025-11-0003/ սեփականության իրավունքով անհատույց տրամադրել քաղաքացիներ՝ Նոդար Ցոլակի Օթարյանի, Գայանե Գառնիկի Պողոսյանի, Ռադիկ, Աստղիկ, Ռոզա, Տանյա Նոդարի Օթարյանների 6 /վեց/ շնչից բաղկացած ընտանիքին: