Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 687
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2022 թվականի N 687

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 971,8ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԻՑ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի՝ Լաուրա Մովսեսի Զալինյանը՝ ծնված 08.01.1942թ., որ համաձայն 27.06.2022թ. կազմված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի /գ/մ թիվ 2290, հիմք՝ 17.12.1984թ. կազմված անհատական բնակելի տան տեխնիկական անձնագիր/, Իջևան քաղաքի, Մյասնիկյան փողոց,  թիվ  6 հասցեում ձեռք է բերել բնակելի տուն: Տնատիրության հողամասի  մակերեսը ըստ 17.12.1984թ. կազմված անհատական բնակելի տան տեխնիկական անձնագրի կազմում է 750,0քմ, որից 37,8քմ մակերեսով մասը պատկանում է քաղաքացի՝ Լաուրա Մովսեսի Զալինյանին՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաք, Մյասնիկյան փողոց,  թիվ  6/1 հասցեավորումով / 19.03.2018թ. կազմված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, գ/մ թիվ 600/, այսինքն Իջևան քաղաքի, Մյասնիկյան փողոց,  թիվ  6 հասցեում գտնվող հողամասի օրինական մակերեսը կազմում է 712,2քմ: Չափագրման արդյունքներից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 971,8քմ.,  և քաղաքացու կողմից ինքնակամ կատարվել են բնակելի տան 1-ին հարկում 1/մեկ/ դռան բացվածք, 1/մեկ/ պատուհանի փակվածք, բնակելի տան 2-րդ հարկում 2/երկու/ հատ պատուհանի փակվածք, 1/մեկ/ հատ դռան բացվածք ներքին ձևափոխություններ, ուստի դիմել է հողամասի սահմանների ճշտման և, որ  մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված օրինական 712,2քմ մակերեսով հողամասի և նրան կից ավել օգտագործվող, սահմանազատված, 259,6քմ մակերեսով չկառուցապատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1959թ. կառուցված 11,28քմ  արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի մասի, 13,4քմ արտաքին մակերեսներով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 9,2քմ արտաքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի բաց պատշգամբի, բնակելի տան 1-ին հարկում 1/մեկ/ դռան բացվածք, 1/մեկ/ պատուհանի փակվածք, բնակելի տան 2-րդ հարկում 2/երկու/ հատ պատուհանի փակվածք, 1/մեկ/ հատ դռան բացվածք ներքին ձևափոխությունների իրավական կարգավիճակի որոշման և վերահասցեավորում տալու  խնդրանքով /ծածկագիր 11-001-0157-0004/: Համաձայն 18.12.1984թ. կազմված անհատական բնակելի տան տեխնիկական անձնագիր տնատիրությունում առկա բնակելի տան մնացած մասերը և օրինական 750,0քմ մակերեսով հողամասի  37,8քմ մակերեսով մասը   պատկանում են քաղաքացի՝ Լաուրա Մովսեսի Զալինյանին՝ Իջևան քաղաքի, Մյասնիկյան փողոց,  թիվ  6/1 հասցեավորումով /19.03.2018թ. կազմված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, գ/մ թիվ 600/ : Տնատիրությունում առկա են եղել 22,4քմ և 8,75քմ մակերեսներով շինություններ, որոնք քանդվել են 1988թ.:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական 712,2քմ մակերեսով հողամասը և նրան կից ավել օգտագործվող, սահմանազատված, 259,6քմ մակերեսով չկառուցապատված հողամասը, 11,28քմ  արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի մասը, 13,4քմ արտաքին մակերեսներով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբը, 9,2քմ արտաքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի բաց պատշգամբը, բնակելի տան 1-ին հարկում 1/մեկ/ դռան բացվածք, 1/մեկ/ պատուհանի փակվածք, բնակելի տան 2-րդ հարկում 2/երկու/ հատ պատուհանի փակվածք, 1/մեկ/ հատ դռան բացվածք ներքին ձևափոխությունները կառուցված չեն և   չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի  1-ին  հոդվածի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշումների թիվ 22.1 կետի որոշման պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաստատել՝ Իջևան քաղաքի, Մյասնիկյան փողոց,  թիվ  6  հասցեում  գտնվող, քաղաքացի՝ Լաուրա Մովսեսի Զալինյանին պատկանող  971,8քմ մակերեսով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի /ծածկագիր 11-001-0157-0004/:

2.Վերականգնել քաղաքացի՝ Լաուրա Մովսեսի Զալինյանի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի, Մյասնիկյան փողոց,  թիվ  6  հասցեում գտնվող  օրինական 712,2քմ մակերեսով հողամասի և նրան կից ավել օգտագործվող, սահմանազատված, 259,6քմ մակերեսով չկառուցապատված հողամասի, 11,28քմ  արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի մասի, 13,4քմ արտաքին մակերեսներով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 9,2քմ արտաքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի բաց պատշգամբի նկատմամբ /ծածկագիր 11-001-0157-0004/ և օրենքի ուժով ճանաչել քաղաքացու սեփականությունը:

3.Ճանաչել օրինական՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Մյասնիկյան փողոց,  թիվ  6 հասցեում գտնվող, քաղաքացի՝ Լաուրա Մովսեսի Զալինյանին պատկանող  բնակելի տան 1-ին հարկում 1/մեկ/ դռան բացվածք, 1/մեկ/ պատուհանի փակվածք, բնակելի տան 2-րդ հարկում 2/երկու/ հատ պատուհանի փակվածք, 1/մեկ/ հատ դռան բացվածք ներքին   ձևափոխությունները /ծածկագիր  11-001-0157-0004/:

4.Ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շինության օրինականացման համար վճար չի գանձվում:

5.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner