Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1716
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 2024 թվականի N 1716

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԱՅԳԵՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.25085 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԿԻՑ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել Գիգուշ Սամվելի Գրիգորյանը՝ ծնված 12.09.1958թ. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող  բնակելի տան՝ իր հողամասով, հիմքերի վերականգնման խնդրանքով: Բնակելի տան  զբաղեցրած հողամասի  օրինական մակերեսը, ըստ  քաղվածքի կազմում է 0.1հա ծածկագիր 11-009-0127-0004/: Չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.25085հա, որի վրա առկա է 1974թ կառուցված 238.53քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար հատկացված օրինական 0.1 հա մակերեսով ,0.15085հա սահմանազատված, չկառուցապատված հողամասի և 238.53քմ ներքին մակերեսով բնակելի տան  քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված  իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի,  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաստատել՝ Տավուշի մարզի Իջևան  համայնքի  Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Գիգուշ Սամվելի Գրիգորյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած 0.25085ա մակերեսով և 11-009-0127-0004 ծածկագրով հողամասի  սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի:

2.Վերականգնել քաղաքացի Գիգուշ Սամվելի Գրիգորյանի սեփականության իրավունքը՝ Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.25085ա մակերեսով հողամասի և 238.53քմ ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ  /ծածկագիր 11-009-0127-0004/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

3.Տավուշի մարզի Իջևան  համայնքի  Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Գիգուշ Սամվելի Գրիգորյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած 0.25085ա մակերեսով և 11-009-0127-0004 ծածկագրով հողամասին տալ հետևյալ հասցեն Տավուշի մարզ Իջևան  համայնք  գյուղ  Այգեհովիտ 18-րդ փողոց 5-րդ փակուղի թիվ 4 բնակելի տուն:

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner