Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 154
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 948
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2024 թվականի N 948

11.04.2024Թ. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԻՎ 839 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.04.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 839 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

    1.01.04.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 719 որոշումը կարդալ.

,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ  ՀԱՄԱՅՆՔ, ՍԵՎՔԱՐ  ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ  0.09431ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ , ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Ռուբեն   Ռաֆիկի   Մինասյանը, ՝ ծնված 10.09.1957թ.,  որ  Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում  ունի   կիսակառույց բնակելի տուն՝ իր հողամասով: Բնակելի տան  զբաղեցրած հողամասի  օրինական մակերեսը,  կազմում է 0.1հա /ծածկագիր 11-058-0024-0003/, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.09431հա,  ուստի դիմել է, փաստացի օգտագործվող 0.09431հա մակերեսով հողամասի և  1990թ., կառուցված 116,82քմ ներքին մակերեսով կիսակառույց բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման  խնդրանքով /ծածկագիր 11-058-0024-0003/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.09431հա հողամասը և 1990թ., կառուցված կիսակառույց բնակելի տան 1-ին հարկը՝ 116,82քմ ներքին մակերեսով կառուցված չեն և  չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: 

Ղեկավարվելով ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի  և  29.12.2005թ.  թիվ 2387-Ն    որոշումների պահանջներով , ՀՀ կառավարության 912-Ն  որոշման պահանջով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաստատել՝ Իջևան համայնքի  Սևքար  բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի  Ռուբեն  Ռաֆիկի  Մինասյանին պատկանող  0.09431հա մակերեսով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի /ծածկագիր 11-058-0024-0003/:

2.Վերականգնել քաղաքացի  Ռուբեն  Ռաֆիկի  Մինասյանի սեփականության իրավունքը Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, փաստացի տիրապետվող 0.09431հա հողամասի և 1990թ., կառուցված կիսակառույց բնակելի տան 1-ին հարկը՝ 116,82քմ ներքին մակերեսով /ծածկագիր 11-058-0024-0003/ նկատմամբ և օրենքի ուժով համարել քաղաքացու  սեփականությունը:

3. Իջևան  համայնքի Սևքար բնակավայրի, Ռուբեն  Ռաֆիկի   Մինասյանին  պատկանող  0.09431հա մակերես հողամասով կիսակառույց  բնակելի տանը  տալ  հետևյալ  հասցեավորումը. Տավուշի   մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայր 31-րդ փողոց, 1-ին  փակուղի, թիվ 2 կիսակառույց:

4.ՀՀ կառավարության 18.05.2006թ. 912-Ն որոշման թիվ 4 կետի  համաձայն քաղաքացուն տրամադրել կիսակառույցն ավարտին հասցնելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանքը՝ անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման և շինարարությունն ավարտելու ժամկետների մասին տվյալներով:

5.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner