Նկատի ունենալով, որ համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող 1995 թվականի արտադրության «ՎԱԶ 21213» մակնիշի 906 CC 61 պետհամարանիշի, 2006 թվականի արտադրության «ՎԱԶ 2123» մակնիշի 577 LL 11 պետհամարանիշի, 2013 թվականի արտադրության «ՎԱԶ 21214-121-40» մակնիշի 909 CC 61 պետհամարանիշի, 2010 թվականի արտադրության «ՎԱԶ 21214» մակնիշի 907 CC 61 պետհամարանիշի, 2006 թվականի արտադրության «ՏՈՅՈՏԱ ՔԵՄՐԻ 2,4» մակնիշի 700 CN 61 պետհամարանիշի, 2013 թվականի արտադրության «ՎԱԶ 21901-110-41» մակնիշի 905 CC 61, 2011 թվականի արտադրության «ՈւԱԶ 315192-037» մակնիշի 690 CF 61 պետհամարանիշի, 2016 թվականի արտադրության «ՈւԱԶ Պատրիոտ» մակնիշի 904 CC 61 պետհամարանիշի ավտոմեքենաները հնացել են, սպասարկման հետ կապված ծախսերը մեծացել և դրանց հետագա շահագործումը դարձել ոչ նպատակահարմար, ուստի անհրաժեշտություն է առաջացել դրանք վաճառելու։
Հաշվի առնելով վերոհիշյալը և «Էմ Ընդ ՋԻ Գրուպ» ՍՊԸ-ի ներկայացրած շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունները, համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝ նշված տրանսպորտային միջոցները աճուրդային կարգով վաճառելու։
Ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով․
Իջևան համայնքի ավագանին որոշում է
Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող՝ 1․ 1995 թվականի արտադրության «ՎԱԶ 21213» մակնիշի 906 CC 61 պետհամարանիշի ավտոմեքենան՝ 510000 (հինգ հարյուր տաս հազար) ՀՀ դրամ մեկնարկային արժեքով, ներկայացնել աճուրդային վաճառքի։
2․ 2006 թվականի արտադրության «ՎԱԶ 2123» մակնիշի 577 LL 11 պետհամարանիշի ավտոմեքենան՝ 680000 (վեց հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային արժեքով, ներկայացնել աճուրդային վաճառքի։
3․ 2013 թվականի արտադրության «ՎԱԶ 21214-121-40» մակնիշի 909 CC 61 պետհամարանիշի ավտոմեքենան՝ 1130000 (մեկ միլիոն մեկ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային արժեքով, ներկայացնել աճուրդային վաճառքի։
4․ 2010 թվականի արտադրության «ՎԱԶ 21214» մակնիշի 907 CC 61 պետհամարանիշի ավտոմեքենան՝ 1110000 (մեկ միլիոն մեկ հարյուր տաս հազար) ՀՀ դրամ մեկնարկային արժեքով, ներկայացնել աճուրդային վաճառքի։
5․ 2006 թվականի արտադրության «ՏՈՅՈՏԱ ՔԵՄՐԻ 2,4» մակնիշի 700 CN 61 պետհամարանիշի ավտոմեքենան՝ 2060000 (երկու միլիոն վաթսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային արժեքով, ներկայացնել աճուրդային վաճառքի։
6․ 2013 թվականի արտադրության «ՎԱԶ 21901-110-41» մակնիշի 905 CC 61 պետհամարանիշի ավտոմեքենան՝ 1130000 (մեկ միլիոն մեկ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային արժեքով, ներկայացնել աճուրդային վաճառքի։
7. 2011 թվականի արտադրության «ՈւԱԶ 315192-037» մակնիշի 690 CF 61 պետհամարանիշի ավտոմեքենան՝ 850 000 (ութ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային արժեքով, ներկայացնել աճուրդային վաճառքի։
8. 2016 թվականի արտադրության «ՈւԱԶ Պատրիոտ» մակնիշի 904 CC 61 պետհամարանիշի ավտոմեքենան՝ 3 900 000 (երեք միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամ մեկնարկային արժեքով, ներկայացնել աճուրդային վաճառքի։
|