Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 200
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2229
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հոկտեմբերի 2024 թվականի N 2229

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՎՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 11-058-0098-0012 ԾԱԾԿԱԳՐԻ 0,16715ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇՏՄԱՆ, ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին են դիմել Տավուշի մարզի Իջևան  համայնքի Սևքար բնակավայրում գտնվող բնակելի տան սեփականատերեր՝ Աելիտա Կառլենի Ղարիբյանը ծնվ. 31.10.1949թ, Նեֆելինա Գուրգենի Դիլբարյանը ծնվ. 27.08.1950թ. և Դոնարա Լոձիկի Գուլլակյան ծնվ.01.09.1945թ.,որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար գյուղի վարչական սահմաններում ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող  բնակելի տան՝ իր հողամասով, հիմքերի վերականգնման խնդրանքով: Բնակելի տան  զբաղեցրած հողամասի  օրինական մակերեսը, ըստ Սևքար գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 03.03.1991թ. թիվ 2 որոշման կազմում է 0.167 հա /ծածկագիր 11-013-0098--0012/, չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.16715 հա,որի վրա առկա է 128.7քմ մակերեսով բնակելի տուն:ՈՒստի դիմել է օրինական 0.167 հա մակերեսով և 0.00015 հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և մինչև 2001թ, մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար փաստացի տիրապետվող 0,16715հա մակերեսով հողամասի, քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1927թ. կառուցված 128.7քմ մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-058-0098-0013/:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.16715հա մակերեսով հողամասը և 128.7քմ մակերեսով բնակելի տունը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ  ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի, 3-րդ կետի, ՀՀ կառավարության   29.12.2005թ. թիվ 2387-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումների  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Հաստատել՝ Տավուշի մարզի Իջևան  համայնքի Սևքար գյուղի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացիներ՝ Աելիտա Կառլենի Ղարիբյանին, Նեֆելինա Գուրգենի Դիլբարյանին  և Դոնարա Լոձիկի Գուլլակյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած 0.16715հա մակերեսով և 11-058-0098-0012 ծածկագրով հողամասի  սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի:

2.Վերականգնել քաղաքացիներ՝ Աելիտա Կառլենի Ղարիբյանի, Նեֆելինա Գուրգենի Դիլբարյանի  և Դոնարա Լոձիկի Գուլլակյանի  սեփականության իրավունքը Տավուշի մարզի Իջևան  համայնքի Սևքար վարչական սահմաններում գտնվող 0.16715հա  մակերեսով հողամասի և 1927թ. կառուցված 128.7քմ  ներքին մակերեսով  բնակելի տան նկատմամբ  /ծածկագիր 11-058-0098-0012/ և օրենքի ուժով համարել քաղաքացիների սեփականությունը:

3.  Տավուշի մարզի Իջևան  համայնքի Սևքար համայնքի վարչական սահմաններում  գտնվող  0.16715հա մակերես հողամասով /ծածկագիր 11-058-0098-0012/ բնակելի տանը տալ  հետևյալ  հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան  համայնք, Սևքար 14-րդ  փողոց, թիվ 8 բնակելի տուն:

4 Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner